Փաշինյան. Մենք մեր ՀՆԱ-ի 46,7 տոկոսով պետական պարտք ունենք
«Մենք արտաքին պարտքի կառավարման ռազմավարություն ունենք և կառավարության ծրագրով արձանագրել ենք, որ մինչև 2026 թվականը պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսից ցածր լինելու դեպքում մենք գոհ կլինեն»,- ԱԺ-ում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այս տվյալները ներկայացրեց ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ, ըստ էության, այս ցուցանիշն իրենց իրականացրել են առաջանցիկ. «2022 թվականի արդյունքներով պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմում է 46,7 տոկոս, այսինքն մենք մեր ՀՆԱ-ի 46,7 տոկոսով պետական պարտք ունենք՝ ներքին ու արտաքին»։
Համեմատության համար նշեց, որ 2017 թվականին այդ ցուցանիշը եղել է 58,9 տոկոս։
«Պարտքի գնահատման առումով, նոմինալ պարտքը մեծացել է։ Ունենք վարկային ծրագրեր։ Պարտք ասելով՝ մենք նկատի ունենք վարկային բեռը»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում։
«2022 թվականը եղել է աշխատավարձերի բարձրացման տարի»,- ասաց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան