Ֆարինգիտ. մասնագետի անդրադարձը
Ֆարինգիտը, որը կենցաղում անվանում են կոկորդի ցավ, տարածված վարակ է, որով տարին մեկ անգամ հիվանդանում է մարդկանց մեծ մասը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ԼՕՌ ծառայության ղեկավար Տաթևիկ Խաչիկյանը նշում է կոկորդի լորձաթաղանթի բորբոքման պատճառները:
Նրա խոսքով` կոկորդի ցավի առաջացման բոլոր պատճառները կարելի է բաժանել վարակային և ոչ վարակային խմբերի:
Ֆարինգիտի վարակային պատճառներից են
վիրուսները. Մեծահասակների 50-95%ի և երեխաների 70%-ի կոկորդի հիվանդությունները պայմանավորված են շնչառական վիրուսներով, դրանցից են ադենովիրուսները, գրիպի և մանկական հասակում հերպեսի վիրուսները:
.բակտերիաները Վիրուսային վարակի ֆոնին, որպես կանոն միանում է նաև բակտերիալ վարակը:
սնկերը։ Հնարավոր է կոկորդում սնկային գոյացությունների առաջացում:
Ոչ վարակային պատճառների թվին կարելի է դասել.
լորձաթաղանթի մեխանիկական, քիմիական կամ ջերմային
.գրգռվածությունները՝
.չափազանց սառը կամ տաք օդը,
.աղտոտված օդը,
.սառը ուտելիքն ու խմիչքները,
.ծխախոտը,
.գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը,
.չոր կամ չափազանց խոնավ օդը:
Ուշադրություն՝
.բերանով սառը օդը շնչելը,
.մարմնի գերտաքացած վիճակում սառը խմիչքների
.օգտագործումը,
.ջերմաստիճանների տատանումը (սառը և տաք օդ):
▫️ Այս ամենը մեծացնում է վարակի զարգացման հավանականությունը:
Տարբերում են սուր և քրոնիկ ֆարինգիտներ: Սուր ֆարինգիտը սովորաբար ուղղորդվում է վառ արտահայտված ախտանշաններով՝ ուժեղ ցավ կլման ժամանակ, ձայնի խզվածություն, լորձի արտադրում, կոկորդի սուր ցավեր: Քրոնիկ ֆարնիգիտի դեպքում հիվանդության ախտանշանները:
Քիթ-կոկորդ-ականջաբանը զգուշացնում է` դրանք կարող են արտահայտվել կոկորդի չորությամբ կամ քերվելու զգացողությամբ, դիտվում է չոր, տանջալից հազ: Սրացման դեպքում քրոնիկ ֆարինգիտի ախտանշանները նմանվում են սուր տարատեսակի ախտանշաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին