Իրավունք 11:16 29/05/2023 Հայաստան

Նախկին կնոջը սպանելու նպատակով նրան վրաերթի ենթարկած կապանցու գործն ուղարկվել է դատարան

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի 51-ամյա բնակչի կողմից նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտի 6-ին։ Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ, նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել է:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 51-ամյա տղամարդը, ամուսնալուծությունից հետո կնոջը մայրությունից զրկելու հանգամանքով պայմանավորված խնդիրներ ունենալով վերջինիս հետ, պարբերաբար ակնարկել է նրան վրաերթի ենթարկելու միջոցով կյանքից զրկելու մասին:
Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2023 թվականի մարտի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, 51-ամյա տղամարդն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, Կապան քաղաքի Ձորք թաղամասում՝ ավտոճանապարհի ձախակողմյան հանդիպակաց գոտում, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որից հետո հեռացել է դեպքի վայրից:

ՔԿ-ից նաև հայտնում են, որ 51-ամյա տղամարդը 2014թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված «MP654-K» մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար, և որպես պատիժ նշանակվել էր տուգանք: Եվս մեկ՝ 2016թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել էր:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապան քաղաքի 51-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:25
96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե կա իսլամ, թուրք, քուրդ, արաբ, ուրեմն կա Թուրքիա. Էրդողանի նոր բանաձևը
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 28-ից մինչև  դեկտեմբերի 6-ը ներառյալ կլինի արձակուրդում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:44
2025 թ.-ին հնարավոր է դոլարի փոխարժեքը հասնի 480 դրամի. Հրանտ Միքայելյան
Կառավարությունը 2025 թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելու է 53-54%-ի, 15 մլրդ դոլարի։ Ներգրավվող պետական ահռելի պարտքը բացի բեռից արդյոք...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արմեն Ղազարյանը՝ ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, ՆԳ...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
«Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում»։
Աղբյուր` Panorama.am
17:23
«Գազել»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին. Չորս կին վնասվածքներ է ստացել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մայր Աթոռում տեղի է ունեցել ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:59
Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների...
Աղբյուր` Panorama.am
16:56
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Կոնվերս Բանկը վերանայել է C360 փաթեթների կուտակային հաշիվներում առկա միջոցների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը. այն բարձրացվել է, ինչի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Եգիպտոսում հայտնաբերվել է 2100 տարվա տաճար
Տյուբինգենի համալսարանի հնագետները Եգիպտոսի հնությունների ծառայության հետ միասին հնագույն Ատրիբիս քաղաքում՝ ժամանակակից Սոհագ քաղաքի մոտ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Լուրերից իմացա, որ Ալսուն դաջվածք է արել պարանոցին. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ արձագանքը
«Այսօրվա լուրերից իմացա, որ ալսուն դաջվածք է արել պարանոցին»,-ինսթագրամի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան։...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ձյան արգելափակումից դուրս է բերվել 63 տրանսպորտային միջոց
141 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Աղբյուր` Panorama.am
16:20
Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆինլանդիա
Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի...
Աղբյուր` Panorama.am
16:14
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը
ՀՀ ԱԳ նախարարությունը ողջունում է  Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ «Հայաստանը ողջունում է...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վրաստանում ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներից
Վրաստանի քաղաքական ընդդիմադիր երեք միավորումների ղեկավարները և խորհրդարանական ցուցակի անդամները ծրագրում են մտնել խորհրդարան՝ պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
16:12
Երևանի ընտրություններից հետո սրանց աչքը վախեցել է. Թևանյան
«Գյումրիում Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց, իսկ հետո՝ ապօրինաբար չնշանակեց ավագանու արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ. Թադևոս Ավետիսյանը՝ Հովիկ Աղազարյանին
«Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ։ Գնալուց գործ չունեք»,-ԱԺ Տնտեսասկան հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
15:30
Ինձ են լռեցրե՞լ. Հովիկ Աղազարյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ սպասում է ընկերոջ հետ հանդիպմանը՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով խորհրդակացելու համար։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ալեն Սիմոնյանը «սպառնալ» բառի իմաստը չի հասկանում, Նիկոլ Փաշինյանը՝ «խնդրել». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, շարունակելով Ալեն Սիմոնյանի ու Հովիկ Աղազարյանի զրույցի թեման, գրում է. «Վաղուց եմ նկատել, որ այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
14:53
Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը՝ երևանյան բեմում
Այս տարի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը որպես Երևանյան միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուր ներկայացնում է ֆրանսահայ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երկրորդ դեղին քարտն է ցույց տալիս Հայաստանին. Քաղտեխնոլոգ
«Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը Նարիշկինի հայտարարությունը չէ, ադրբեջանցի քրեական հեղինակության օլիգարխի...
Աղբյուր` Panorama.am
14:32
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան
«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԱԺ ՔՊ-ականները մերժեցին անշարժ գույքի վաճառքի հարկման վերաբերյալ կոլեկտիվ հանրագիրը
«Ես իմ անշարժ գույքը կարո՞ղ եմ առանց սակարկությունների վաճառել, թե՞ ոչ»,-ԱԺ Տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովում...
Աղբյուր` Panorama.am
14:14
Դու իմ գոյության հանճարն ես. Ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը
Հայստնի դերասան, սիրված հումորիս Աշոտ Ղազարյանը  ինսթագրամում հուզիչ գրառում է կատարել՝ շնորհավորելով կնոջը ծննդյան տոնի առթիվ....
Աղբյուր` Panorama.am
14:11
Դատական նիստերից հետո էլ «Գոյ»-ի դերասանները շարունակում են նստացույցը
Վարչական դատարանում  նոյեմբերի 25-ին և 26-ին տեղի է ունեցել  «Գոյ» թատրոնի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական...
Աղբյուր` Panorama.am
13:54
Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ
«Չեմ մեկնաբանում։ Այդ թեմայով որևէ բան չեմ խոսում»,-ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հայաստանին ասել են՝ խնդրի. Քաղտեխնոլոգն Ուշակովի հայտարարության մասին
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի հավատում, որ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ու կամքով է դիմել ՌԴ-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}