Ինչ միջոցառումներ են նախատեսված երեխաների համար հունիսի 1-ին
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների համար Երևանի քաղաքապետարանն ինքնատիպ միջոցառում է նախաձեռնել:
Համերգային ծրագիր, կինոթատրոն, կրկես. Ազատության հրապարակում առավոտյան ժամը 12:00-ից մինչև երեկոյան 20:00-ն, համերգին ու ցուցադրություններին զուգահեռ, կկազմակերպվեն նաև երեխաներին զբաղեցնող և զվարճացնող խաղեր: Միջոցառումներ կկազմակերպվեն նաև վարչական մյուս շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի նաև տեղեկացնում են, որ հայ մեծանուն երգահան Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ Երևանում կկայանան բացառիկ բալետային երեկոներ: Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին՝ ժամը 20:00-ին Թումոյի այգում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի երգահանի բալետային ստեղծագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան