Դրամի արժեզրկման պայմաններում պետական պարտքը 50 %-ից կարող է շատ արագ բարձրանա. Վահե Հովհաննիսյան
«Պետության պարտքը ՀՆԱ-ի 50%-ից ցածր լինելը համարվում է ցածր ռիսկային, թեև ֆիսկալ ռիսկը շարունակում է բավականին բարձր մնալ»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը հայտնեց, որ պետք է զգույշ լինել հետագ զարգացումներում:
«Որովհետև դրամի արժեզրկման պայմաններում կարող է պետական պարտքը 50 %-ից շատ արագ բարձրանա, հետևաբար, այստեղ շատ զուսպ քաղաքականություն ենք իրականացնում, որպեսզի հնարավոր ռիսկերը բալանսավորենք»,-ասաց Հովհաննիսյանը:
Ֆինանսների նախարաի խոսքով՝ արտաքին պարտքը ստեղծում է արժութային ռիսկեր և դրամով պարտքի ավելացումը երկրին հնարավորություն է տալու հետագայում կայացնել Հայաստանի կապիտալի շուկան, ինչպես նաև զսպել հնարավոր ռիսկերը:
Հայտարարելով, որ պետական պարտքում դրամի մասնաբաժինը ներկայում 41 %-է՝ ֆինանսների նախարարը հայտնեց, որ գործադիրի թիրախում այն 25 %-ի հասցնելն է:
Հարակից հրապարակումներ`
- Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի. Փաշինյան
- Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել բրյուսելյան պայմանավորվածություններից. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին
- Փաշինյան. Մենք մեր ՀՆԱ-ի 46,7 տոկոսով պետական պարտք ունենք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին