Ավտոմեքենաների մգեցված ապակիների տուգանքի մասին օրենքը չի գործել սարքավորումներ չունենալու պատճառով. Փոխնախարար
«Կա շփոթմունք, որ մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը վերջերս է ընդունվել։ Օրենքը եղել է, չի գործել, քանի որ չունեինք սարքավորումներ, որոնք թույլ կտային կողային ապակիների լուսաթափանցելիության աստիճանը ստուգել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշեց, որ հիմա ունեն նմանատիպ սարքավորումներ, և կիրառում են օրենքը։ Փոխնախարարն ասաց, որ կարգախմբերը հունիսի 1-ից ապահոված կլինեն բոլոր սարքավորումներով։
Ա. Սարգսյանն ասաց, որ այս օրենքը որևէ բացառություն չունի, ազդում է նաև ծառայողական ավտոմեքենաների վրա։
Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:
Հարակից հրապարակումներ`
- Մեր մեքենայի պլյոնկաները հանում են, Փաշինյանն էլ մեքենայի հետևը նստած, կոնդիցիաները միացրած հով-հով ման է գալիս.Բողոքի ակցիայի մասնակից
- Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %
- Թաղանթապատում ունեցող ապակիների հարցով Մեսրոպ Առաքելյանը դիմել է ՆԳ նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին