Մեր մեքենայի պլյոնկաները հանում են, Փաշինյանն էլ մեքենայի հետևը նստած, կոնդիցիաները միացրած հով-հով ման է գալիս.Բողոքի ակցիայի մասնակից
«Մեքենաների կողային, դիմային ապակիների մգեցման դեմ տարվող գործողությունների պահով մենք անհամաձայնություն ունենք, քանի որ ապրում ենք շատ շոգ երկրում, պլյոնկաները պոկած՝ առաջին հերթին վառվում ենք՝ ահավոր»,-հայտարարեց մգեցված ապակիներից թաղանթը հեռացնելու ոստիկանության որոշման դեմ բողոքի ակցիա անցկացնող վարորդներից մեկը:
Նա նաև հայտնեց, որ որոշման հեղինակները պատճառաբանում են, որ առանց մգեցված դիմապակիով քշելն վարորդին օգնում է բայց, հակադարձեց, որ այն շատ այլ դեպքերում խանգարում է և փաստեց, որ գիշերը վարելիս դիմացից կամ կողքից եկող մեքենաների լուսարձակների լուսը վարորդներին կարող են կուրացնել:
Բողոքի ակցիայի մասնակիցն ասաց, որ ինքը դիջեյ է, իր մեքենայի մեջ հաճախ է համակարգիչը թողնում և եթե մգեցնող թաղանթը հեռացվի, ապ կերևա թե մեքենայի մեջ ինչ է թողած, այն կգողանան և հարց է, թե ով պետք է փոխհատուցի վնասը:
«Մեքենան իմն է, ես պետք է տնօրինեմ, չեմ ասում դնենք այնպես մգացնենք, որ դեմից էլ ոչ մի բան չերևա, բայց ամեն դեպքում պարեկների պատճառաբանությունը, թե մգեցված ապակիներով մեքենայի մեջ չի երևում, թե վարորդն ամրագոտին կապել է, թե ոչ, կամ արդյուք հեռախոսով է խոսում, այդ ամենը դիմացից լավ երևում է:
Պարոն Փաշինյանը 2018 թվականին, որ ընտրվեց, ասում էր՝ Հայաստանում գոյություն ունի 3 մլն վարչապետ և մենք 3 միլիոնով ենք որոշում կայացնում: Բայց ուր է՝ ընդամենը մի հոգի է ու կաբինետում նստած որոշում է կայացնում: Ինքն էլ մեքենայի հետևը նստած կանդիցիաները միացրած հով-հով ման է գալիս, չի մտածում, որ, օրինակ, վարորդ կա, որ առավոտից իրիկուն տաքսի է վարում, էդ մարդը արևի տակ ինչպե՞ս կարող է երկար վարի: Հնարավոր է արևից ալերգիա ունի: Մարդիկ էլ արևի տակ կանգնելուց գլխացավ են ունենում, քթից արյուն է գալիս, հիմա ինչ՝ օրենք հանեն, որ ով չի կարող արևի տակ կանգնի, վարորդական իրավունք չստանա՞»,-ասաց ակցիայի մասնակից վարորդը:
Հայտարարելով, որ նման օրենք էլ չկա, ուղղակի պատգամավոր Արսեն Թորոսյանի առաջարկով ոստիկանությունում են որոշում կայացրել և տուգանելու նպատակ են հետապնդում՝ ցուցարարները պահանջեցին չեղարկվի որոշումը, կամ մգեցման թույլատրելիության շեմը հասցնել 60-70 %:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին