Լեհաստանը հունիսի 1-ից կփակի սահմանը ռուսական և բելառուսական բեռնատարների համար
Հունիսի 1-ից Լեհաստանի Ներքին գործերի և վարչակազմի նախարարությունը կփակի Ռուսաստանում և Բելառուսում գրանցված ապրանքներով բեռնատարների տեղաշարժը լեհ-բելառուսական սահմանով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Հունիսի 1-ի կեսգիշերից Բելառուսի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում գրանցված բեռնատարների, տրակտորների, կցորդների, այդ թվում՝ կիսակցորդների և ավտոգնացքների համար Բելառուսի Հանրապետության սահմանով ապրանքների տեղաշարժը. կկասեցվի մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է փաստաթղթի տեքստում։
Որոշումն արդեն հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագրում» և ուժի մեջ է մտել: