«Հրապարակ». Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հրամանագրերը, պարզվում է, արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով։ Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԱՀ նախագահը ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել` արգելելով բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև տոների և հիշատակի օրերին կազմակերպվողները, և որոշակի սահմանափակումներ է մտցրել տեղեկատվական դաշտի համար։
Մեզ ասացին, որ ԱՀ պատկան մարմիններն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրել, փակել պետական գերատեսչությունների մուտքերը և 2018-ի հեղափոխական սցենարը կրկնել Ստեփանակերտում։
Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս քայլերն իրականացվել են ռուս խաղաղապահների խորհրդով, որպեսզի ներքին իրավիճակի ապակայունացում չլինի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան