Չենք քննարկելու նման հարց, դա մեզ համար կարմիր գիծ է. Մհեր Գրիգորյանը՝ միջանցքի մասին
«Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքների վրա ամբողջությամբ տարածվելու է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այս սկզբունքների շրջանակներում մենք պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել քննարկումների, թեմայի զարգացմանը և, ի վերջը, ապաշրջափակմանը, ինչը, իմ կարծիքով, կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար»,- ասաց նա։
Հարցին՝ հայտարարություններ էին հնչում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից, որ ապաշրջափակման դեպքում մաքսային հսկողությունը կարող է իրականացվել միջազգային կազմակերպության միջոցով, Մհեր Գրիգորյանը պատասխանեց ․ «Նման քննարկում այս պահին չկա, օրակարգում նման հարց չենք մշակել։ Նման գաղափարներ եղել են, շրջանառվել են, բայց այդ հարցի հետ կապված այս պահին մշակված ձևաչափ չկա»։
Անդրադառնալով Մոսկվայում հանդիպման ժամանակ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայատարարությանը, Փաշինյանի հակադարձումներին, թե ի՞նչ է նշանակում, Մ. Գրիգորյանը ասաց․ «Միշտ եղել է տարբեր ընկալումների տեսանկյունից, կիրառվել է միջանցք եզրը, շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Բայց նաև շատ դեպքերում էլ ընդգծվել է միջանցքն այլ վեաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից։ Մենք մշտապես, երկրորդ տարբերակի հետ կապած տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշոմը, որ դա ուղղակի բացառած է։
Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե այդ տերմինի տակ ենթադրվում է հատուկ ռեժիմ, ապա ոչ, չենք քննարկելու նման հարց։ Անվերջ հայտարարել ենք, որ դա մեզ համար կարմիր գիծ է: Չի քննարկվելու նման հարց։ Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում նորից կկազմակերպվի եռակողմ հանդիպում ու նորից այդ հարցը կբարձրացվի, որովհետև առնվազն դա անիմաստ է, որովհետև մենք չենք քննարկի նման հարց»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան