Սլովենիան հույս ունի, որ ՄԱԿ-ում ընտրություններին Հայաստանը կաջակցի իր թեկնածությանը
«Սլովենիան և Հայաստանը մի քանի խոշոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միավորված ազգերի միության անդամ կամ գործընկեր են»,-Երևանում հայտարարել է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը։
Նա հիշեցրել է, որ Սլովենիան իր թեկնածությունն է առաջադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2024-2025 թվականների ոչ մշտական տեղի համար: Այս համատեքստում ես իմ անկեղծ հույսն եմ հայտնում, որ Հայաստանը հավանություն կտա և կաջակցի մեր թեկնածությանը հունիսի 6-ին կայանալիք ընտրություններում:
ՄԱԿ-ի շրջանակներում Սլովենիան և Հայաստանը միավորում են բազմաթիվ ընդհանուր նպատակներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խաղաղությունը և անվտանգությունը, արդյունավետ բազմակողմանիության խթանումը, բնապահպանական խնդիրները և մարդու իրավունքները:
«Ինչպես ընդգծել եմ նախագահ Սիմոնյանի հետ իմ հանդիպման ժամանակ, ոչ մշտական անդամ ընտրվելու դեպքում Սլովենիան ակտիվ փոխգործակցություն կունենա յուրաքանչյուր անդամի հետ անհատապես երկխոսության և սերտ համագործակցության միջոցով միջազգային ճգնաժամերին լուծումներ փնտրելու համար:
Ցանկանում եմ ընդգծել, որ մենք ուշադիր հետեւում ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Այս առումով Մենք ողջունում ենք Եվրոպական միության կայուն ներկայությունը տարածաշրջանում և մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելության ծավալմանը: Մենք կարծում ենք, որ այս առաքելությունը կնպաստի բնակչության անվտանգության ապահովմանը, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և ներգրավված կողմերի միջև վստահության ամրապնդմանը»,-մասնավորապես նշել է Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին