«Էդ հեքիաթները պատմողներին գնացեք, հարցրեք». Պապիկյանը ՝ զինծառայողների առևանգման մասին
«Էդ հեքիաթները պատմողներին գնացեք, հարցրեք»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով երկու հայ զինծառայողի առևանգելու մասին հարցերին։
Նա նշեց, որ դեպքի մասին ամեն ինչ ներկայացված է ՊՆ հաղորդագրության մեջ և ՊՆ հաղորդագրությունը չի կարող տարբերվել իր կարծիքից։
Պապիկյանն այլ հարցերի, մասնավորապես «ձեր պահած բանակից զինվորներ են գողանում, մինչև ե՞րբ է այդպես շարունակվելու, ինչպե՞ս եք ապահովում Հայաստանի պաշտպանությունը, եթե զինվորների կարող են ամեն օր գողանալ», «ինչո՞ւ ՀԱՊԿ նիստին չմասնակցեցիք», մնացին անպատասխան։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով
- ԶՈւ երկու զինծառայողներին առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Ինչ մեղադրանքներ է հնչեցնում Բաքուն առևանգած հայ զինծառայողների հասցեին
- ՀՀ ՊՆ-ն հրապարակել է որոնվող հայ զինծառայողների անունները
- Որտեղի՞ց են անհետացել հայ զինծառայողները
- Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ից որոնվող 2 զինծառայողների կողմից շահագործվող մեքենան. ՊՆ
- Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ