«Փաստ». 50 հազար ստորագրությունը թույլ կտա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ՀՀ ԱԺ
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Համախմբում» շարժման ու վերջինիս գործընկերների երկարատև քննարկումների արդյունքում ձևավորվել է «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը: Խոսքը Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի մասին է, որով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։
Նախագիծը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ 50 հազար ստորագրությունը թույլ կտա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ՀՀ ԱԺ: Դրա համար նախապատրաստական լայնածավալ փուլից հետո՝ երկու շաբաթ անց, նախաձեռնող խումբը դիմելու է ԿԸՀ, որից հետո էլ սահմանվելու է 60-օրյա ժամկետ՝ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար «Փաստ» թերթի տեղեկություններով, նախաձեռնությանն անընդհատ միանում են նոր կազմակերպություններ ու անհատներ:
Մի շարք կազմակերպություններ ու շարժումներ պատրաստակամություն են հայտնել կնքել համագործակցության հուշագիր, բազմաթիվ անհատներ պատրաստակամություն են հայտնում կամավորագրվել նախապատրաստական աշխատանքներին: Ի դեպ, օրերս էլ ընդլայնված կազմով կայացել է հերթական հանդիպումը, որին ներկա է եղել շուրջ 200 մասնակից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան