Աշոտ Փաշինյանի առևանգման գործը մակագրվել է Մանվել Շահվերդյանին
Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ Այդ մասին Panorama.am-ը տեղեկացավ Դատալեքսից։
Helpcourt կայքում այս դատավորը ցածր վարկանիշ ունի, փաստաբանները նրան գնահատել են ընդամենը 24։
«Ազգուշ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական և քաղաքական գործունեության հետ կապված առևանգել է վերջինիս որդուն՝ Աշոտ Նիկոլի Փաշինյանին»,-ասված է մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ։
Իրեղեն ապացույցները կազմել են երեք փաթեթ, որոնք քրեական գործի հետ հանձնվել են դատավորին։
Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված է արցախյան երրորդ պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն (անձնագրով՝ Ազգուշ Մարտիրոսյան)։ Երեկվա ասուլիսում փաստաբանները նշեցին, որ նախաքննությունը շատ կարճ է տվել, տիկին Գայանեն մարտական է տրամադրված։
Հարակից հրապարակումներ`
- Հովսեփ Սարգսյան. Գայանե Մարտիրոսյանը մարտական է տրամադրված
- Փաստաբան. Չկա որևէ ապացույց, որ Գայանե Մարտիրոսյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել
- Փաստաբան. Տիկին Գայանեի գործով քննությունը տևել է շատ քիչ, այն ուղարկվել է դատարան
- Տիկին Գայանեի նոր փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ
- Գայանե Հակոբյանի խցի հետ կապված խնդիր է եղել. Անահիտ Մանասյան
- Դատախազությունը չի մեկնաբանում տիկին Գայանեի կալանքը վերացնելու լիազորությունից օգտվելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան