«Փաստինֆո». Ռոման Տրոնցենկոյի ԶՊՄԿ-ի հիմնական բաժնետեր դառնալուց հետո ԶՄՊԿ-ն սկսել է քիչ հարկեր վճարել պետությանը
«Փաստինֆո»-ն գրում է.
«Փաշինյանը խեղաթյուրում է տվյալները. Կոռուպցիոն գործարքի արդյունքում Ռոման Տրոնցենոյի ԶՄՊԿ-ի հիմնական բաժնետեր դառնալուց հետո ԶՄՊԿ-ն սկսել է քիչ հարկեր վճարել պետությանը։
ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ 2021-2022 թվականներինԿառավարությունը 21.8 տոկոս բաժնեմաս ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, և այս հանգամանքի բերումով 2021 թվականից Կառավարությունը մասնակցում է կոմբինատի կառավարմանը: Իհարկե, կոմբինատը միշտ էլ Հայաստանի Հանրապետության խոշոր հարկ վճարողների տասնյակում է եղել, բայց 2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը,ըստ Փաշինյանի, վճարել է պատմական աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 մլրդ 636 մլն ՀՀ դրամ:
«Որպեսզի պատկերացնեք, թե սա ինչ ցուցանիշ է, ասեմ հետևյալը. 2022 թվականին վճարված հարկերը շուրջ 7 մլրդ ՀՀ դրամով ավելի է, քան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին ԶՊՄԿ-ի վճարած բոլոր հարկերը միասին վերցրած: Այսինքն՝ 2012 թվականին ամբողջը, 2013 թվականին ամբողջը, 2014 թվականին ամբողջը, 2015 թվականին ամբողջը, 2016 թվականին ամբողջը, 2017 թվականին ամբողջը 7 մլրդ ՀՀ դրամով ավելի պակաս է, քան միայն 2022 թվականին վճարված հարկերը: Սա, կարծում եմ, շատ խոսուն ցուցանիշ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը ու լռել, որ իրականում այս տարի ԶՄՊԿ-ի կտրուկ նվազեցրել է հարկերի վճարումը։
2023թ, առաջին եռամսյակի տվյալներով՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որը նշված ժամանակահատվածում պետությանը վճարել է ավելի քան 20.9 մլրդ դրամ, ԶՄՊԿ-ն վճարել է՝ ավելի քան 15.4 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկերի թիվը կրճատվել է մոտ երկու անգամ, 2022թ. ԶՄՊԿ-ն պետությանը վճարել է 35 448 844 դրամ»։
Հարակից հրապարակումներ`
- 2022 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր հարկեր՝145.6 մլրդ դրամ. Փաշինյան
- Փաշինյանի հետ կասկածելի գործարք կնքած Ռոման Տրոցենկոն մասնակցել է իսլամիստների ֆորումին
- Իրավապահ մարմինները պետք է այս դրավագով շատ ուշադիր զբաղվեն. Փաշինյանը՝ ԶՊՄԿ-ում բաժնեմասեր գնելու մասին
- Կառավարության փայ մտնելը՝ ԶՊՄԿ-ի հարկերի 56% նվազման պատճառ
- Հրապարակվել է Պուտինի մտերիմ գործարար Տրոցենկոյին վերագրվող զրույցի ձայնագրությունը. Ռուսաստանը հայտնվել է մի ապուշի ձեռքում
- «Փաստ». «Սև կատու»՝ Տրոցենկոյի և Փաշինյանի միջև. վերջինը զայրացած է
- «Փաստ». Ռոման Տրոցենկոն հերթական անգամ սկանդալի կենտրոնում է հայտնվել այս անգամ Ռուսաստանում
- Տրոցենկոն դեռ չի վճարել ԶՄՊԿ-ի 60 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու համար. բանկերը վարկեր չեն տրամադրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան