ԵՄ-ն մայիսի 31-ին Քիշնևում նախապատրաստում է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի, Շոլցի և Միշելի «մեծ հանդիպումը»
Եվրամիությունը մայիսի 31-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում «մեծ հանդիպում» է նախապատրաստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Կարող եմ հաստատել, որ հանդիպում է լինելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վաղը մեծ հանդիպում է լինելու նախագահ Մակրոնի և կանցլեր Շոլցի հետ։ Սա մեզ համար մեծ գործ է, որը մենք ջանասիրաբար անում ենք»,-ասաց նա։
Դիվանագետը չի ներկայացրել հանդիպման մանրամասներն ու ծրագիրը՝ ընդգծելով միայն, որ այն տեղի կունենա «գագաթնաժողովի շրջանակում»։
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել նման փաստաթղթի շուրջ, որը կարող է ստորագրվել հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է Եվրամիության կողմից՝ Մակրոնի նախաձեռնությամբ։ Այս հարթակը նախատեսված է մայրցամաքում եվրոպական երկրների գործողությունների քաղաքական համակարգման և ԵՄ-ից դուրս գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ավելի սերտ երկխոսության համար։ Նրա առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ
- Խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի հունիսի 1-ին Քիշնևում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան