«Ալ-Հիլալ»-ը Մեսսիին 1,2 մլրդ եվրոյի պայմանագիր է առաջարկել
Սաուդյան «Ալ-Հիլալը» ակումբը ռեկորդային պայմանագիր է առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, գրում է «Լենտա․ռու»-ն։
Ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է 2 տարվա պայմանագիր, որի համաձայն՝ նա կստանա ընդհանուր առմամբ 1,2 միլիարդ եվրո: Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալը՝ նրա հայրը՝ Խորխե Մեսսին, համաձայնել է պայմանագրի պայմաններին: Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի հենց մարզիկը։
Ավելի վաղ հաղորդվում էր «Բարսելոնա» ՖԱ-ից Մեսսիի վերադարձի հետաքրքրության մասին։ Սակայն, ըստ «Mundo Deportivo»-ի, կատալոնական թիմը հարձակվողին դեռ պաշտոնական առաջարկ չի ուղարկել։
Մեսսիի պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Մինչ այդ ֆուտբոլիստն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնա» ՖԱ-ում, որի կազմում 10 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան