Փաստաբան Հայկ Ալումյանը հարց է ուղղել Արցախի դատախազությանը
Փաստաբան Հայկ Ալումյանը գրում է.
«Ներկայացնում եմ ԼՂՀ քրեական օրենսգրքից երկու հոդված։ Հարց Արցախի Հանրապետության դատախազությանը․ այս հոդվածներով քրեական գործ հարուցվել է, թե ոչ, եթե ոչ՝ ինչո՞ւ դեռևս չի հարուցվել։
Հոդված 313.
Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները
1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Հոդված 314.
Իշխանությունը զավթելուն, տարածքայինամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը
1. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն
- Մենք դա անում ենք առանց «կռուտիտի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին
- Ով կպնդի, որ ՀՀ շահերը պետք է ստորադասվի օրակարգի որևէ այլ հարցի՝ իրականացնում է հակապետական գործունեություն. Գուրգեն Արսենյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին
- «Միմյանց տարածքային ամբողջականություն ընդունել» նշանակո՞ւմ է՝ Ադրբեջանի կողմից զավթած Հայաստանի 150 կմ2 տարածքի վերադարձը
- «Փաստ». Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ
- Ալիև. Մենք Հայաստանի մեկնաբանություններում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ենք տեսել
- ՀՀԿ. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորմանը, իրացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան