Երկաթգծային ենթակառուցվածքների վերականգնումը կարող է տևել 2-3 տարի. Մհեր Գրիգորյան
Այս շաբաթ հնարավոր է կայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում, որի ժամանակ միայն ապաշրջափակման հարցեր են քննավելու, առնչություն չունի սահմանազատման աշխատանքների հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է միայն երկաթուղային ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ հարց բարձրացվում և ոչ ավտոճանապարհների, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար:
«Այն հանգամանքը, որ մենք ուզում ենք լուծումներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես լոգիստիկ հանգույց, այդ տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքին, կզգացվի, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում։ Դա է հիմնական պատճառը, որ ամենասկզբից հենց այդ տարբերակի վրա ենք կենտրոնացած եղել»,- ասաց փոխվարչապետը։
Նրա խոսքով, վերականգնումը շատ նախնական կարող է մոտ 2-3 տարի տևել։
«Ինչպես կընթանան բանակցություններ և ինչ ժամկետներում կհաջողվի կոնսենսուս ունենալ, որպեսզի վերջնականապես ամրագրենք, որ խոսքը վերաբերում է ենթակառուցվանքներին, որոնք լինելու են Հայաստանի իրավազորության ներքո և լինելու են ինքնիշխան Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածքներ, այդ պահից սկսած մնացյալ բոլոր քննարկումները տեխնիկական բնույթի են։
Եվ քանի որ կա միջազգային պրակտիկա, չեմ կարծում, որ այդտեղ կազմակերպչական իմաստով կան բարդություններ»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին