Մոսկվայում և Մերձմոսկվայում 10-ից ավելի ԱԹՍ է խոցվել
Մոսկվայում և Մերձմոսկվայում մայիսի 30-ի առավոտյան ավելի քան 10 ԱԹՍ է խոցվել։ Այս մասին հայտնում է «РБК»-ն՝ վկայակոչելով ՆԳՆ-ի իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ անօդաչուների մի մասը խոցվել է Մոսկվայի մարզի Օդինցովսկի, Իստրինսկի և Կրասնոգորսկի շրջաններում:
Անօդաչու թռչող սարքերն ու դրանց բեկորներն ուղարկվել են փորձաքննության, որտեղ ուսումնասիրվում են սարքերի նախագծային առանձնահատկությունները, նշել է զրուցակիցներից մեկը։
Նշվում է նաև, որ ԱԴԾ-ի և ՆԳՆ-ի տեղական ստորաբաժանումների աշխատակիցները զբաղվում են անօդաչու թռչող սարքերի օպերատորների և գործարկման վայրերի որոնմամբ:
Ավելի վաղ՝ մայիսի 30-ի առավոտյան, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հաստատել են անօդաչու սարքերի հարձակումները։ Մայրաքաղաքում վնասվել են մի քանի շենքեր, այդ թվում՝ Լենինյան պողոտայի և Պրոֆսոյուզնայա փողոցի բնակելի շենքերը, որոնք խոցվել են անօդաչու թռչող սարքերի կողմից։ Սոբյանինը նաև հայտնել է, որ մայրաքաղաքի վրա ԱԹՍ-ների հարձակումից հետո երկու հոգի դիմել են բժշկական օգնության, սակայն նրանք չեն հոսպիտալացվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան