Շառլ Միշելը՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ. Պետք է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից
«Անհամբեր սպասում եմ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև խնդիրների կարգավորման քննարկումների շարունակությանը Քիշնևում »,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԽ նախագահ Շարլ Միշելը։
Նրա խոսքով, այն շատ կարևոր է միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը հաստատելու և սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի համար, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար:
«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ կարևոր է:
Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և երկխոսության նպատակ հետապնդել։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ պետական սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Բաքվի պայմաններով, «Նախիջևան տանող ճանապարհը պետք է բացվի, և հայկական զորքերը պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից»։
Ադրբեջանի նախագահն ասել է, եթե համաձայնագիրը չստորագրվի, Ադրբեջանը խնդիրներ չի ունենա. «որովհետև մենք ուժեղ կողմն ենք, մենք ամուր դիրք ունենք բանակցային սեղանի շուրջ, մենք ամուր դիրք ունենք սահմանին։ Նույնիսկ առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու, մենք կապրենք խաղաղության և անվտանգության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Անթույլատրելի է, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին ՌԴ-ն, առանց կոշտ արձագանքի թողնի Արցախի դեմ Ադրբեջանի սպառնալիքները
- Արցախի ԱԺ. Ալիևի հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել
- Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել բրյուսելյան պայմանավորվածություններից. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին
- Ալիևը չի պատկերացնում, որ Արցախում փաշինյան նիկոլներն ու արսենյան գուրգենները չեն․ Մետաքսե Հակոբյան
- Ալիև. Պետական սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Բաքվի պայմաններով
- ԱԳՆ. Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ
- Խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի հունիսի 1-ին Քիշնևում