Շոյգու. Մոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման թիրախ են եղել քաղաքացիական օբյեկտները
Մայիսի 30-ին Մոսկվայում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքներն էին։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել Մոսկվայի մարզում։ Նշեմ՝ հարվածն ուղղված էր քաղաքացիական օբյեկտներին»,- ընդգծել է նա։
Շոյգուն մանրամասնել է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի մայրաքաղաքին հարվածել է 8 անօդաչու թռչող սարք։ Բոլորը խոցվել են պաշտպանական միջոցներով»,- նշել է նա։
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարի՝ Մոսկվայում անօդաչուներից երեքը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով (ՌՊՀ), որոնք կորցրել են կառավարումն ու շեղվել նախատեսված թիրախներից։ Եվս հինգ ԱԹՍ էլ խոցվել է Մերձմոսկվայում «Պանցիր» զենիթահրթիռա–թնդանոթային համալիրով։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ մայրաքաղաքի մի քանի շենքերում աննշան ավերածություններ են տեղի ունեցել ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով: Քաղաքապետը հավելել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ՝ արտակարգ ծառայությունների աշխատանքի ընթացքում տարհանվել են երկու տների մի քանի մուտքերի բնակիչներ, որոնք տուժել են անօդաչու թռչող սարքերի հարվածից:
Հարակից հրապարակումներ`
- Կիևից հայտնում են, որ «ուղղակի առնչություն» չունեն Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ
- ՌԴ իրավապահները քննում են Մոսկվայի շենքերի վրա անօդաչուների ընկնելու դեպքը
- Մոսկվայում և Մերձմոսկվայում 10-ից ավելի ԱԹՍ է խոցվել
- Մոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքի․ բնակիչները տարհանվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան