Պուտինը հաստատել է Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին հարվածելու լուրերը
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնել է, որ երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ ՌԴ զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել ուկրաինական որոշումների կայացման կենտրոններին, որտեղ արևմտյան փորձագետների ղեկավարությամբ ռուսական տարածքում ահաբեկչություններ էին նախապատրաստվում։ Գերատեսչությունից հայտնել են, որ բոլոր նախանշված թիրախները խոցվել են: Միաժամանակ չէր նշվում, թե որ որոշումների կայացման կենտրոնների մասին է խոսքը։ Ուկրաինական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ հարձակումը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) գրասենյակի վրա, նույն տեղեկությունը հրապարակել է ուկրաինացի քաղաքական գործիչ Իլյա Կիվան։
«Մենք արդեն խոսել ենք որոշումների կայացման շտաբներին, որոշումների կայացման կենտրոններին հարվածներ հասցնելու հնարավորության մասին: Իհարկե, այս կատեգորիային է պատկանում նաև Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբը, որը խոցվել է երկու-երեք օր առաջ»,-ասել է Պուտինը կրեատիվ տնտեսությանը նվիրված ցուցահանդեսի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Շոյգու. Մոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման թիրախ են եղել քաղաքացիական օբյեկտները
- Կիևից հայտնում են, որ «ուղղակի առնչություն» չունեն Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ
- ՌԴ իրավապահները քննում են Մոսկվայի շենքերի վրա անօդաչուների ընկնելու դեպքը
- Մոսկվայում և Մերձմոսկվայում 10-ից ավելի ԱԹՍ է խոցվել
- Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդից հայտարարել են «նույնիսկ վաղը» հակահարձակում սկսելու հնարավորության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան