Ռադան հաստատել է Իրանի դեմ 50 տարի ժամկետով պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը
Ուկրաինայի Գերագույն հաստատել է Կիևի կողմից Իրանի դեմ 50 տարի ժամկետով պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը։ Այս մասին հայտարարել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 328 պատգամավոր։
Մայիսի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը, ըստ որի Կիևը 50 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանելու Իրանի դեմ։ Քանի որ սահմանափակող միջոցներն ազդում են այն ասպեկտների վրա, որոնք կարգավորվում են նաև Ուկրաինայի օրենքներով, որոշումը պետք է հաստատեր խորհրդարանը։
Պատժամիջոցները նախատեսում են Իրանի հետ առևտրային գործողությունների լիակատար արգելք, Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների խզում։ Արգելվել է նաև իրանական ապրանքների տարանցումը Ուկրաինայի ցամաքային և օդային տարածքներով։ Բացի այդ, Ուկրաինայում չեն սպասարկվի Իրանի քաղաքացիների էլեկտրոնային վճարումները։