««Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին, իսկ զուգահեռ դրան ուրախ զվարթ կյանքն են վայելում»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանցիների` սահմանագծի անցման 2 դեպք է գրանցվել, որի հետևանքով 1 քաղաքացիական անձ սպանվել է, 2 զինծառայող` առևանգվել:
Հիշեցնեմ, որ առաջին դեպքը Նախիջևանի ուղղությամբ 2 անդրբեջանցի զինծառայողների ներթափանցումն էր ՀՀ խորք և Կապան համայնքում խաղաղ բնակչի սպանությունը, իսկ երկրորդը` օրեր առաջ, Սրաշեն-Շիկահող հատվածում ադրբեջանցիների հատուկ նշանակությամբ խմբերի` մեր 2 զինծառայողի առևանգումը:
2 դեպքն էլ ցույց է տալիս, որ Հայաստանում անվտանգությունն ասվածը խիստ հարաբերական է և խաղաղ բնակչին իր աշխատավայրից կամ կամ բնակության վայրից կարող են առևանգել կամ սպանել, դեռ չեմ խոսում առաջնագծի մասին, որտեղ մեր զինծառայողներին ուղղակի ծուղակի մեջ են գցել ու տարել:
«Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին, իսկ զուգահեռ դրանք բերանները բաց, ուրախ զվարթ կյանքն են վայելում, երևի ամեն ինչ իրենց պլաններով է գնում, գոհ են:
Չջնջվող դավաճանական խարան, որը սրանց մեծ բավականություն է պատճառում, մի բան էլ հպարտ են»։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Ադրբեջանի նախագահը «խաղաղության» շուրջ բանակցությունների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով
- Ադրբեջանցիները երեկվանից հոլիվուդյան ոճի մոտիվներով փորձ են անում «դիվերսիա» կարել․ Տիգրան Աբրահամյան
- Ներողություն խնդրելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները պետք է մտածեն, թե ինչպես են պատասխան տալու իրենց սերունդներին․ Աբրահամյան
- Չի բացառվում, որ Լաչինի միջանցքում անցակետը տեղադրվել է հետագայում այն թանկ ծախելու համար. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա