«Փարիզ-2024»-ն՝ առանց պլաստիկի
Փարիզը նախատեսում է 2024թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ընթացքում արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկը։
Ելույթ ունենալով աղտոտման դեմ պայքարի միջազգային ֆորումում, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ասել է, որ քաղաքը ցանկանում է օլիմպիական խաղերը դարձնել առաջին խոշոր իրադարձությունն՝ առանց պլաստիկի, գրում է ՀԱՕԿ-ը։
Թափոնները շարունակում են մնալ գլոբալ խնդիր, քանի որ ամեն տարի 14,000 կաթնասուն և 1,4 միլիոն ծովային թռչուն սատկում է պլաստիկի պատճառով:
Խաղերի ժամանակ մարզասերները և այցելուները կարող են մրցավայր մտնել առանց պլաստիկ շշերի: Coca-Cola-ն, որպես օլիմպիական խաղերի գործընկեր, խոստացել է արտադրել բազմակի օգտագործման ապակյա շշեր:
Միջազգային օլիմպիական կոմիտեն և «Փարիզ 2024»-ը գնահատում են «Սպորտը բնության համար» ծրագիրը, որպեսզի նպաստեն բնության վերականգնմանն ու պաշտպանությանը:
Համաձայն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է 80 տոկոսով կրճատել պլաստիկի գործածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին