Եզդի իրավապաշտպանը դադարեցնում է «Նեմեսիս» հուշարձանի մոտ 13 օր շարունակ իրականացրած նստացույցը
«Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողի մոտ 13 օր շարունակ ի պաշտպանություն Արցախի շրջափակման մեջ գտնվող 120 հազար քաղաքացիների նստացույց անող եզդի իրավապաշտպան, «Հանուն ժողովրդի բարեկեցության» ՀԿ նախագաh Այսեր Իսայանն այսօր դադարեցրեց նստացույցը։
Լրագրողներին նա ասաց, որ իր պահանջն ուղղված էր ոչ թե տեղի իշխանություններին, այլ ամբողջ աշխարհին, սուտ ու կեղծ մարդասիրությանը, խուլ ու կույր արդարադատությանը։ Ա. Իսայանի խոսքով, արցախահայությունն այսօր փաստացի գտնվում է Ադրբեջանի կողմից կալանավորի կարգավիճակում միջազգային հանրության թողտվությամբ, բայց հայ ժողովուրդն անտարբեր չէ Արցախի ճակատագրի հանդեպ։
«Ես դրանում համոզվեցի։ Նստացույցի ընթացքում ինձ այցելել են 44–օրյա պատերազմում զոհված, անhետ կորած զինծառայողների ծնողներ, նախկին պաշտոնյաներ, ուսանողներ, դասախոսներ։ Հասկացա, որ կարող ենք համախմվել հանուն Արցախի ու Արցախի ժողովրդի փրկության։ Նեմեսիս գործողությունը պետք է լինի շարունակական»,- ասաց Այսեր Իսայանը։
Հարակից հրապարակումներ`
- Եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանն անժամկետ նստացույց է հայտարարել ի նշան բողոքի Արցախի բլոկադայի
- Շանգալի ռմբահարման հետևանքով միայն այսօր 3000-ից ավել եզդի նորից փախստական է դարձել
- Թուրքական օդուժը եզդի երեխայի է վիրավորել Շանգալի հարավում, կա 10 զոհ
- Շանգալի հարավում 11 զանգվածային գերեզման է հայտնաբերվել
- Շանգալում եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. «Շանգալ» թերթի խմբագիր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին