Կուժն ու կուլան մեր գլխին է ջարդվում՝ սրանք շատ են, այստեղից պոկենք, բռնենք. բողոքում են վարորդները
«Չկա նման դեպք, որ մուգ ապակիների պատճառով վթարներ լինեն»,- պնդում են բողոքի ակցիա իրականացնող վարորդները։
Նրան դեմ են մեքենաների մգեցված ապակիների համար տուգանք սահմանելու մասին օրենքից, որը հունիսի 1-ից գործելու է։
«Եթե մարդ կարողանում է իր մեքենան վարի մգեցված ապակիներով, որևէ խնդիր չի առաջացնում մյուս վարորդների համար, թող վարի»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկն ու ավելացնում, որ 16 տարեկանից մեքենան է վարում, որևէ անգամ մուգ ապակու պատճառով վթար չի ենթարկվել։
Նշում են, որ կողային ապակիներն ընդհանրապես չեն խանգարում վարորդներին։
«Քաղաքում 90 տոկոսի մեքենաները պլյոնկած են։ Հենց մի խնդիր լինում է, կպնում են մեքենաներին»,- ասում է վարորդներից մեկը։
Նրանք թվարկեցին մի քանի խնդիրներ, որոնք լուծելու փոխարեն մգեցված ապակիներով մեքենաների վարորդներին են ուզում տուգանել։
«Մարդ 2000 դոլար ունի, ուզում է Վրաստանից մեքենա բերի, այնտեղ էժան է, այստեղ 6000 դոլարով «ռաստամոժկա» պետք է անի։ Մարդ ինչքան աշխատի, որ այդ 6000 դոլարն ունեն, կարողանա գնել։ Այդ մարդը չի կարողանում ձեր նման 1 տարվա մեջ 30 հազար դոլար աշխատի, որ գնա, սալոնից մեքենա գնի։
Ինչ պրոբլեմ լինում է, կուժն ու կուլան մեր գլխին է ջարդվում, այստեղից քերենք, սրանք շատ են, այստեղից պոկենք, բռնենք»,- վրդովված ասում է ակցիայի մասնակից վարորդներից մեկը։
Որպես առկա խնդիրներ՝ նշում են վատ ասֆալտը, ճանապարհային նշանների բացակայությունը շատ ճանապարհներին։
«Թող այդ հարցերը լուծեն։ Իսկ մեքենաների ապակիների մգեցումը չի խանգարում, պաշտպանում է արևից։ Մենք մեր գործի բերումով՝ մեկս տաքսիստ ենք, մեկս առաքիչ, ամբողջ օրը մեքենայի մեջ ենք անցկացնում։ Լավ օրից չէ, որ մենք հենց մեքենայի մեջ ենք շատ ժամանակ անցկացնում, իրենց նման հնարավորություն չունենք կաբինետներում հով ու զով նստել։ Քաղաքացին մեղավոր չէ, որ իր կյանքի որակը դեռ չի լավացել ու ընտանիքը պահելու համար տաքսի է քշում կամ առաքիչ աշխատում»,- ասում է վարորդներից մեկը։
Նրանց պահանջն է՝ վերանայեն որոշումը ու լուսաթափանցելիության որոշակի տոկոս թույլատրեն։
Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:
Հարակից հրապարակումներ`
- Մգեցված ապակիները վնասակար են. Հարցում
- Ավտոմեքենաների մգեցված ապակիների տուգանքի մասին օրենքը չի գործել սարքավորումներ չունենալու պատճառով. Փոխնախարար
- Մեր մեքենայի պլյոնկաները հանում են, Փաշինյանն էլ մեքենայի հետևը նստած, կոնդիցիաները միացրած հով-հով ման է գալիս.Բողոքի ակցիայի մասնակից
- Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %
- Թաղանթապատում ունեցող ապակիների հարցով Մեսրոպ Առաքելյանը դիմել է ՆԳ նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին