Քրեակատարողական ծառայության պետը պարգևատրել է մի շարք ծառայողների
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Այս մասին տեղեկացնում են ՔԾ-ից։
«Հանրապետության տոնի առթիվ ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայության մի շարք քաղաքացիական և քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվել են խրախուսանքի տեսակներ:
Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը ծառայողներին պարգևատրել է հուշանվերներով և «10 տարի անբասիր ծառայության համար», «15 տարի անբասիր ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար», «Գերազանց ծառայության համար» կրծքանշաններով, մի խումբ քաղաքացիական ծառայողների Ծառայության գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի կողմից հանձնվել են հուշանվերներ: Կիրառվել են նաև խրախուսանքի այլ տեսակներ:
Սերգեյ Ատոմյանը, շնորհավորելով պարգևատրվածներին և ներկաներին Հանրապետության տոնի առթիվ, մաղթել է նրանց պատվով ու անփորձանք ծառայություն, շնորհակալություն հայտնել բարեխիղճ աշխատանքի և ցուցաբերած նվիրվածության համար՝ կարևորելով հայրենքի համար այս դժվարին պահին յուրաքանչյուրի անձնվիրությունն ու միասնականությունը»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան