ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին. ՀՀ ԱԳն խոսնակ
«Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում»,- նշված է ՀՀ ԱԳն խոսնակի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից մայիսի 30-ին արված մամուլի հայտարարությանը։
«Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Ինչպես ընդգծել ենք ՀՀ ԱԳՆ մայիսի 29-ի հայտարարությամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն:
Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիվ լուծումներ վերոնշյալ խնդիրներին, այլև հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է։
Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»,- նշել է ԱԳՆ խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ. Հույս ունենք արդյունավետ քայլ կլինի
- Եթե Փաշինյանն Արցախն ադրբեջանական է համարում, Շառլ Միշելն էլ Արցախը՝ ԼՂԻՄ է համարելու․ Շարմազանով
- ԵՄ-ն մայիսի 31-ին Քիշնևում նախապատրաստում է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի, Շոլցի և Միշելի «մեծ հանդիպումը»
- Շառլ Միշելը՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ. Պետք է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից
- Արցախի ԱԺ. Ալիևի հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել
- Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել բրյուսելյան պայմանավորվածություններից. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին
- Վարդանյան. Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես
- Ալիևը չի պատկերացնում, որ Արցախում փաշինյան նիկոլներն ու արսենյան գուրգենները չեն․ Մետաքսե Հակոբյան
- Ալիև. Պետական սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Բաքվի պայմաններով