Ավագանու անդամները երեխաներն են լինելու
Հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից, ժամը 10:00-ին նախատեսվում է երեխաների մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում իրականացնել «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով միջոցառում: Միջոցառման ձևաչափը նախատեսում է Երևան քաղաքի ավագանու նիստ, իսկ ավագանու անդամների փոխարեն հանդես են գալու աշակերտները:
Քաղաքապետարանի լրատվության վարչության փոխանցմամբ, աշակերտներին ընտրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր դպրոցների 9-րդ դասարանի աշակերտներն իրազեկվել են միջոցառման մասին և ներկայացրել են թեմատիկ զեկույցներ՝ երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Երևան քաղաքում իրենց կողմից վերհանված խնդիրների վերաբերյալ:
Բոլոր հավաքագրված զեկույցներից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, ինչպես նաև հանրակրթության վարչությունների ներկայացուցիչները ընտրել են լավագույն 65 աշխատանքները ներկայացրած աշակերտներին (հաշվի առնելով ավագանու անդամների թիվը), ովքեր հրավիրվելու են միջոցառմանը: Երեխաների մասնակցությամբ իրականացվող ավագանու նիստին ներկայացվելու են լավագույն 7 զեկույցները, որոնց ներկայացման համար երեխաներին տրվելու է 3 րոպե ժամանակ, ապա 5 րոպե` զեկույցի վերաբերյալ հարց ու պատասխան: Զեկույցները ներկայացնելուց հետո իրականացվելու է քվեարկություն աշակերտ/ավագանիների կողմից՝ աշխատանքները ընտրելու և հնարավորության դեպքում հետագայում կյանքի կոչելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին