Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից. Հ1-ի տնօրեն
Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Արամ Նիկոլյանն ինչ-որ ժամանակ առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, մնացած հարցերը պետք է ուղղել պարոն Նիկոլյանին»,- ասաց նա։
Հարցին՝ ազատվել է աշխատանքից մինչ այն հայտարարությո՞ւնը, որ իրեն չեն թողնում մտնի իր աշխատավայր, նա ասաց. «Ժամանակագրորեն հիմա չեմ կարող հիշել»։
Արամ Նիկոլյանը Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավարն էր։
Հիշեցնենք, որ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 15-23-ն անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։ Առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյան հենց բեմում այրում է Ադրբեջանի դրոշն ու հեռացնում այն։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել, այնուհետև ազատ արձակել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան