Արթուր Ազարյանը նշանակվել է Եվրոպա լիգայի եզրափակչի՝ ՈւԵՖԱ-ի պատվիրակ
Մայիսի 31-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչ «Սևիլյա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա) հանդիպումը։
ՀՖՖ հաղորդմամբ, հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։
«Սևիլյա» - «Ռոմա» հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական բրիգադը՝ Էնթոնի Թեյլորի գլխավորությամբ:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան