Չնայած անասելի դժվարություններին՝ հաջողվել է գարնանացանն իրականացնել նախատեսվող հիմնական ծավալներով. Արցախի գյուղնախարար
«Գարնանացանն այս տարի իրականացվել է անասելի դժվար պայմաններում, այնուամենայնիվ, թեկուզ ագրոժամկետների որոշ խախտումներով, հաջողվել է իրականացնել նախատեսվող հիմնական ծավալները»,- այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:
«Առաջնահերթությունները պայմանավորված են եղել շրջափակման իրողություններով, որի ընթացքում պարզ է դարձել ամենապահանջված գյուղատնտեսական մթերքների ցանկը՝ կարտոֆիլ, գազար, բազուկ, կաղամբ, լոլիկ, վարունգ, սմբուկ, պղպեղ, սոխ և մի շարք այլ մշակաբույսեր: Դրանց մշակությունը խրախուսվել է աջակցության համապատասխան ծրագրով՝ կազմելով 500-200 հազ. դրամ հեկտարի դիմաց»,- ասել է նախարարը:
Ըստ գերատեսչության ղեկավարի, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման դժվարությունները կապված էին շրջափակման հետ՝ մասնավորապես սերմերի, պարարտանյութերի, բույսերի բուժման միջոցների, ջերմոցների շինարարության համար անհրաժեշտ շինանյութերի, ինչպես նաև անասնակերերի, վառելիքի մասնակի կամ ուշացումներով մատակարարումների, ինչը բացասական ազդեցություն է թողել գյուղոլորտի բոլոր ճյուղերի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան