Բարեկամը, որը չի կարող օգուտ բերել և թշնամին, որը չի կարող վնասել, նույն արժեքն ունեն. Էբրահիմ Մոթաղի
«Շատ է խոսվել Հայաստան-Իրան ՝ տարբեր ոլորտներում համագործակցության մասին, բայց, ըստ էության, տարիների ընթացքում մեզ չի հաջողվել տակտիկական իմաստով այդ հարաբերությունները շատ խորացնել, ստրատեգիական իմաստով ոգի և շունչ հաղորդել»,- ԵՊՀ իրանագիտության ամբիոնում կազմակերպված «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով կլոր-սեղան քննարկմանն ասաց Թեհրանի համալսարանի իրավագիտության և քաղաքական գիտությունների ֆակուլտետի դեկան Էբրահիմ Մոթաղին։
Նրա խոսքով, ներկա դարաշրջանում, երբ մարտահրավերները հատկապես անվտանգային ոլորտում են ի հայտ գալիս, դրանք չհասցեագրելը, ըստ էության, բավական բարդ իրավիճակ կարող են ստեղծել զանազան ոլորտներում, քանի որ դրանք վերաբերում են նաև ինքնության խնդիրներին։
Էբրահիմ Մոթաղին խոսելով տարածաշրջանում ուժային բալանսի մասին՝ նշեց, որ հարաբերությունները մշտապես կառուցված են լինում ուժային բալանսի վրա, հետևաբար դրա որևէ խախտում բերում է խախտումներ տարբեր ոլորտներում։
Նա իրանական մի ասացված օրինակ բերեց. «Բարեկամը, որը չի կարող քեզ օգուտ բերել և թշնամին, որը չի կարող քեզ վնասել, միևնույն արժեքն ունեն», ապա նշեց, որ ըստ էության արժեքից զուրկ են, հետևաբար այս համատեքստում հիմնական ուղերձն այն է, որ մենք պետք է օգտվենք այս բարեկամությունից՝ զարգացնելու երկու պետությունների միջև հարաբերությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան