Սերբիան հայտարարել է, որ անգործ չի մնա Կոսովոյում և Մետոհիայում սերբերի սպանության դեպքում
Սերբիայի զինված ուժերը չեն կարող անտեսել Կոսովոյում և Մետոհիայում սերբերի նկատմամբ բռնությունները և ստիպված կլինեն պատասխանել իրենց համաքաղաքացիների սպանություններին։ Այս մասին չորեքշաբթի RTS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը։
«Խոսքը, Աստված մի արասցե, սերբերի սպանությունների սցենարների, Կոսովոյի ոստիկանության կողմից մեր ժողովրդի ֆիզիկական ոչնչացման, սերբերի արտաքսման, ջարդերի, այն ամենի մասին է, ինչ տեղի է ունեցել մեզ հետ 20 կամ 30 տարի առաջ: Այս հանգամանքները իսկապես ոչ միայն կլինի «կարմիր տագնապ», նաև այն պահը, երբ Սերբիան չի կարող պարզապես խոսել և ձեռքերը ծալած նստել»,-ասել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը։
Չճանաչված Կոսովոյի իշխանությունները ձգտում են օկուպացնել Կոսովոյի և Մետոհիայի հյուսիսը, ասել է Վուչևիչը։
«Անվտանգության իրավիճակը չափազանց ռիսկային է Պրիշտինայի վարչակազմի միակողմանի, անօրինական, ոչ լեգիտիմ որոշումների պատճառով, և առաջին հերթին, եկեք այն անվանենք իր իսկական անունով՝ Կոսովոյի և Մետոհիայի հյուսիսի օկուպացիա ալբանացիների կողմից Պրիշտինայի վարչակազմի միջոցով»,-ասել է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն 700 հավելյալ զորք կուղարկի Կոսովո
- Կոսովոյի հյուսիսում անկարգությունների ժամանակ վիրավորվել են ոստիկաններ, վնասվել են մեքենաներ
- Սերբիան հաստատում է իր բանակի հրատապ առաջխաղացումը դեպի Կոսովոյի հետ սահման
- Թուրքական Bayraktar անօդաչուները հասել են Կոսովո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան