Հայկ Խանումյանի ահազանգը. Արցախցի պաշտոնյան պետությանը վաճառել իր տներից մեկը, միաժամանակ պետությունից 5 մլն դրամի աջակցություն ստացել
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների Նախկին նախարար Հայկ Խանումյանն ահազանգում է.
«Նույնիսկ այս ճակատագրական պահերին, Արցախում կառավարության կազմում հայտնված ինտրիգանների մի խմբակ շարունակում է հնարավոր բոլոր միջոցներով քերել պետական բյուջեն` սեփական թիմի անդամների տարբեր պահանջներ բավարարելու համար։
Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարին հաջողվել է պետությանը վաճառել իր տներից մեկը և միևնույն ժամանակ պետությունից 5 մլն դրամի աջակցություն ստանալ նոր կառուցվող տների աջակցության ծրագրով։
Սույն անձը իմ նախարար եղած ժամանակ բազմաթիվ անգամ դիմել է և մերժում ստացել, միջնորդել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների և էլի մերժում ստացել, սակայն գործը հաջողեցրել է, երբ իր նախկին բոսը դարձել է պետնախարար։ Սա նեպոտիզմի եզակի դեպք չէ։
Ստեղծված իրավիճակում նման թեմաների մասին խոսելը տեղին չէ, սակայն ոմանք այս հանգամանքն օգտագործում են տարբեր անարժանիների բանկային հաշիվները համալրելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԺ նախագահ. Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է
- Հիմա ասելու եմ շատ ցավալի բաներ, բայց կարևոր է, որ ազնիվ լինենք մեր հասարակության հետ. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին