Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ԱԳՆ
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ցանկության դեպքում Ղազախստանը և հետխորհրդային մյուս հանրապետությունները կարող են միանալ Միութենական պետությանը:
«Այդ հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. հունվարին, և Հայաստանի օրակարգում նման հարց չկա»,- ասել է Բադալյանը։
Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նշել էր, որ Ռուսաստանի կողմից Միութենական պետության կազմ մտնելու որեւէ պաշտոնական առաջարկ Հայաստանը չի ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկո. Անհրաժեշտ է ձևավորել միջազգային հարաբերությունների նոր համակարգ
- Ռուսաստանի պլանները Հայաստանի հետ կապված շատ ակնհայտ են, դրանք միութենական պետությունով են սկսվում. Արեգ Քոչինյան