ԱՄՆ Էներգետիկ ռեսուրսների դեպարտամենտի քարտուղարի օգնականը մեկնում է Բաքու
ԱՄՆ Պետքարտուղարության հաղրդմամբ Էներգետիկ ռեսուրսների դեպարտամենտի (ENR) քարտուղարի օգնական Ջեֆրի Ռ. Փայաթը մեկնում է Բաքու, որտեղ կլինի մինչև հունիսի 2-ը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»զ ռադիոկայանը։
Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
«Այնտեղ գտնվելու ընթացքում նա կմասնակցի Բաքվի էներգետիկայի 28-րդ ամենամյա շաբաթին, որը բաղկացած է Նավթի և գազի Կասպիական միջազգային ցուցահանդեսից, Էներգիայի և վերականգնվող էներգիայի Կասպիական միջազգային ցուցահանդեսից և Բաքվի էներգետիկ ֆորումից:
Նա կհանդիպի Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման մեծացման հնարավորությունները։
Պետքարտուղարի օգնական Փայաթը նաև կհանդիպի այլ երկրների և կազմակերպությունների էներգետիկայի պաշտոնյաների հետ՝ խթանելու հետագա միջազգային համագործակցությունը՝ գլոբալ էներգիայի մատակարարումները իրականացնելու՝ միաժամանակ արագացնելով անցումը մաքուր էներգիայի»: