Քաղաքական 10:33 31/05/2023 Հայաստան

Հարութ Սասունյան. Փաշինյանի կողմից Արցախի հանձնումն Ադրբեջանին առոչինչ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո բազմիցս ակնարկել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Տարիներ շարունակ սա է եղել նրա դիրքորոշումը։ Որպես լրագրող, իշխանության գալուց դեռ շատ առաջ, նա համարում էր, որ Արցախը բեռ է Հայաստանի համար։

Փաշինյանը 2022 թվականի ապրիլին Հայաստանի խորհրդարանում ասաց, որ միջազգային հանրությունը հորդորել է Հայաստանին իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Այս տարվա սկզբին Փաշինյանի կուսակցության պատգամավորներից մեկը հետևյալ պարտվողական հայտարարությունն արեց՝ մենք չենք կարող երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար։

2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «հաստատել են իրենց միանշանակ   հավատարմությունը Հայաստանի (29․8 հազար քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86․6 հազար քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը»:

Ի վերջո, 2023 թվականի մայիսի 22-ին Երևանում 4․5 ժամ տևած իր երկարապատում  ասուլիսի ժամանակ Փաշինյանը հստակորեն հաստատեց, որ իր կողմից Ադրբեջանի ճանաչված տարածքը ներառում է Արցախը։ Սա այն նույն մարդն է, որը 2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում արցախցիների առջև կանգնած գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Նա նաև առաջնորդել էր ամբոխին «միացում» վանկարկումներով։ Ավելի վատթարացնելով իրավիճակը՝ Փաշինյանը նաև խոստովանեց, որ անկլավները (նախկինում ադրբեջանաբնակ գյուղերը, որոնք գտնվում էին Հայաստանի ներսում) ներառված չեն Հայաստանի իր հայտարարած 29․8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։

Որոշելով զիջել Արցախը՝ Փաշինյանը փորձեց բացատրել, որ իր կողմից Արցախը ներառող Ադրբեջանի տարածքի ճանաչումը տեղի է ունենում այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը դրա դիմաց կճանաչի Հայաստանի (29․8 հազար քառակուսի կիլոմետր) տարածքը, և որ Արցախի ժողովրդի «իրավունքներն ու անվտանգության խնդիրները պետք է քննարկվեն Բաքվի և Ստեփանակերտի կողմից»։

Առկա են մի քանի լուրջ խնդիրներ Փաշինյանի հայտարարության առնչությամբ.

1) Փաշինյանը սխալվում է՝ ճանաչելով Արցախը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Արցախը պատմականորեն Ադրբեջանի մաս չի եղել։ Մինչդեռ Արցախը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մաս, իսկ Ադրբեջանը գոյություն ունի ընդամենը 100 տարուց մի փոքր ավելի։ Փաշինյանը կարող էր ճանաչել Ադրբեջանի տարածքը՝ չընդունելով, որ այն ներառում է Արցախը։
2) Մինչ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքը, Ալիևը երբեք չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ընդհակառակը, Ալիևը բազմիցս պնդում է, որ «ամբողջ Հայաստանը պատմական Արևմտյան Ադրբեջանի մաս է»...
3) Արցախը Ադրբեջանի կազմում իր սխալ ճանաչումը քողարկելու համար Փաշինյանը մոլորեցնում է հայ հասարակությանը՝ ասելով, որ ցանկանում է պաշտպանել արցախահայության «իրավունքներն ու անվտանգությունը» Ադրբեջանի կազմում։ Իրականում արցախահայությունը ոչ մի օր չի կարող ապրել ադրբեջանական տիրապետության տակ։ Լաչինի միջանցքի վեցամսյա շրջափակումը վառ օրինակ է, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում արցախահայությանը՝ տեղի հայ բնակչությանը զրկելով սննդից ու դեղորայքից։ Եթե նրանք հայտնվեն ադրբեջանական տիրապետության տակ, նրանց նկատմամբ վատ վերաբերմունքն ավելի կվատթարանա։
4) Փաշինյանը շարունակում է արցախահայերին խայծ տալ՝ ասելով, որ «միջազգային երաշխիքներ» է փնտրում՝ ադրբեջանական իշխանության տակ նրանց բարեկեցությունը պաշտպանելու համար։ Իր ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ նա հույսը դնում է «ոչ միայն միջազգային հանրության ճնշումների վրա, այլև Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների և Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսության վրա»։ Ոչ մի միջազգային երաշխիք չի կարող պաշտպանել արցախցիների բարեկեցությունը Ադրբեջանի դաժան կառավարման ներքո։ Ալիևն անտեսելու է արտաքին բոլոր ճնշումները, քանի որ նա հաճախակի հայտարարում է. «Ինչ էլ ասի միջազգային հանրությունը, ես կանեմ այն, ինչ ուզում եմ»։
5) Փաշինյանն արցախցիներին նետում է գայլի երախը՝ ասելով նրանց, որ առանձին պայմանավորվածություններ ձեռք բերեն Ադրբեջանի հետ։ Նա ձեռքերը լվանում է Հայաստանի քաղաքացի արցախցիներից։ Առանց Հայաստանի աջակցության, ինչպե՞ս կարող է փոքրիկ Արցախը կռվել Գողիաթ Ադրբեջանի դեմ: Եթե Հայաստանը չի պաշտպանում սեփական քաղաքացիների իրավունքներն Արցախում, ինչպե՞ս կարող է Փաշինյանը ակնկալել, որ ուրիշները կերաշխավորեն նրանց անվտանգությունը։
6) Փաշինյանը ոչ միայն խախտում է Հայաստանի և Արցախի շահերը, այլև Հայաստանի խորհրդարանի ավելի վաղ ընդունած որոշումը։ Իրավական առումով Փաշինյանը իրավունք չունի Արցախը զիջել Ադրբեջանին։ Նա Արցախի տերը չէ։ Նա չունի նաև խորհրդարանի կամ Սահմանադրական դատարանի հավանությունը։
7) Մինչ Փաշինյանն անխոհեմաբար վտանգում է արցախահայերի կյանքը՝ ծրագրելով նրանց դնել ադրբեջանական տիրապետության տակ, նա հեգնաբար ընդունում է, որ Ադրբեջանը «էթնիկ զտումների և ցեղասպանության» քաղաքականություն է վարում Արցախի ժողովրդի նկատմամբ։
8) Չնայած բոլոր նշաններին, որ նա կրակի հետ է խաղում, Փաշինյանը տարված է խաղաղության պայմանագիր կնքելու ցանկությամբ դաժան թշնամու հետ, որը մտադիր է հայերին պատառ-պատառ անել, այլ ոչ թե հաշտություն կնքել։ 
9) Փաշինյանի զիջումներն Ադրբեջանին, մեկ շաբաթ անց քաջալերեցին Ալիևին՝  հավելյալ  պահանջներ ներկայացնելու և սպառնալու թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին։
Ահա թե ինչ է լինում, երբ Փաշինյանի նման անփորձ, անկարող և պարտված մարդը երկիր է ղեկավարում ու մերժում հրաժարական տալ։

Փաշինյանը պետք է իմանա, որ ինչ անիմաստ թուղթ էլ ստորագրի Ադրբեջանի հետ՝ զիջելով Արցախը և «խաղաղություն կնքելով» Ադրբեջանի հետ, հայ ժողովուրդն նրա անօրինական որոշումները համարում է առոչինչ և կտրականապես մերժում է դրանք։ Հենց որ Հայաստանում իշխանության գա մի նոր ազգային իշխանություն, այն առաջին իսկ օրը չեղյալ կհայտարարի և կվերանայի Փաշինյանի բոլոր պարտվողական և հակահայկական որոշումները։

Սա միայն իմ կարծիքը չէ։ Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մի շարք խոշոր հայկական կառույցներ հանդես եկան հայտարարություններով՝ դատապարտելով Փաշինյանի կողմից Արցախի անընդունելի հանձնումը։ Ցուցակում ընդգրկված են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայ դեմոկրատական ազատական կուսակցությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Արցախի խորհրդարանի բոլոր 33 անդամները միաձայն որոշմամբ և տասնյակ այլ հայկական կազմակերպություններ...
Հայաստանի ժողովուրդը պետք է միասնական ճակատ ձևավորի ընդդեմ Փաշինյանի, հարյուր հազար կամ ավելի հայեր հավաքի Երևանում նրա նստավայրի դիմաց և պահանջի նրա անհապաղ հրաժարականը։ Եթե նման միասնական ու զանգվածային ուժի ցուցադրություն չկազմակերպվի, Փաշինյանը կմնա իշխանության ղեկին մինչև կործանի թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}