Արսեն Թորոսյանը կհարցաքննվի
Համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով կհարցաքննվի այդ ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
«Ինձ թվում է՝ հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետև ամեն դեպքում Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը, և պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննությունն էլ մի շարք հարցեր ունի»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն, ըստ որի, քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Ըստ կոմիտեի, ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:
Գևորգ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, ապա նա ազատ արձակվեց։
Գործի շրջանակում դատարանը բավարարել է «Մեդլայն կլինիկ» ԲԿ փոխտնօրեն, նախկինում ավագ բուժքույր Լիլյա Հովակիմյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
Այդ գործով կալանավորված է նաև նույն կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանը։
Դատարանը խափանման այլընտրանքային միջոց՝ տնային կալանք է կիրառել «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ, որը, ըստ մամուլի հրապարակումների, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի ընկերուհին է։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը իսկապես միայնակ է մնացել խմբակցությունում, չարացել է կուսակիցների հանդեպ
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը կրկին հայտնվել է սեփական թիմակիցների թիրախում
- Սոֆյա Հովսեփյան. Խաչատուրովի կալանքը երկարացվեց, Արսեն Թորոսյանը լուռ վեր է ընկած
- Կորոնավիրուսի համավարակի ընթացքում չարաշահումների գործով անցնող Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի
- Ինձ հարցաքննության չեն կանչել. Արսեն Թորոսյան
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն ընդլայնվում է՝ հասնելով առողջապահության նախարարություն
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից
- Արսեն Թորոսյան. Չեմ պատրաստվում մանդատը վայր դնել
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը Արսեն Թորոսյանին չի ընդունել
- Փոխքաղաքապետը ձերբակալվել է Արսեն Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ կատարված չարաշահումների գործով
- Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին