Հայտնի է դարձել՝ արդյոք Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակչին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակչին:
«La Gazzetta dello Sport»-ի տվյալներով՝ հայ կիսապաշտպանը խաղից առաջ շարունակում է վերականգնվել ձախ ազդրի մկանային վնասվածքից, որը ստացել էր Չեմպիոնների լիգայի «Միլան»-ի դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում։
Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանն այս շաբաթ կվերսկսի մարզումները թիմի հետ: Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 10-ին` Ստամբուլում:
Հիշեցնենք, որ AՍերիայի ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան