Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվեց, վերջացավ. Զարեհ Սինանյան
«Ի՞նչ Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին է խոսքը։ Ճանաչվել է։ Գործընթացը վերջացավ, ավարտվեց,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին՝ հայտարարություններ են հնչում, որ այս իշխանության օրոք տապալվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Նա նշեց, որ մեր Ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի հետ, որը մնացել և ապրում է իր պատմական հայրենիքի հողի վրա, այդ ժողովրդի անվտանգության հետ։
«Ոչ թե պետք է ասենք՝ Ցեղասպանություն է եղել, ճանաչեք, այլ պետք է ասենք՝ Ցեղասպանության է եղել, կարևոր է ճանաչելը, քանի որ դուք չեք ճանաչում, Ցեղասպանության իրագործողները կարող են դա անել նաև Արևելյանի Հայաստանի, այն բոլոր տարածքների, որտեղ...
Դա պետք է լինի մեր քաղաքականությունը, որ աշխարհին կոմունիկացնենք, որ Ցեղասպանության ճանաչումն, ինքնին, օդի մեջ բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից։ Մենք այդ հարցը պետք է կապենք մեր այսօրվա անվտանգության հետ՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում։
Կրկնում եմ՝ աշխատանքի ամբողջ բնույթը պետք է հենց այդպես կառուցվի, այսինքն ոչ թե զուտ Ցեղասպանության ճանաչումը, այլ տեսեք՝ քանի որ Ցեղասպանության ճանաչումն այսքան երկար տևեց, դուք ոգևորեցիք այլ պետությունների, որոնք այսօր շրջափակման մեջ են վերցրել 120.000 բնակչության»,- ասաց Սինանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան