ԱՄՆ-ն՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ. Հույս ունենք արդյունավետ քայլ կլինի
ԱՄՆ-ն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Այս մասին նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
«Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Վերջերս մենք մեր երախտագիտությունը հայտնեցինք վարչապետ Փաշինյանին խաղաղությանն ուղղված իր հանձնառության համար և ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներում հայտարարելու մասին (համաներում` Արցախի իշխանություններին-խմբ.)։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս շաբաթվա վերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ, և մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի այս խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծելու համար, այլ ոչ բռնության կիրառմամբ։
Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականության, կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հանրային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս։
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար», - նշված է Միլլերի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն մայիսի 31-ին Քիշնևում նախապատրաստում է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի, Շոլցի և Միշելի «մեծ հանդիպումը»
- ԱԳՆ. Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան