Անդրեա Վիկտորին. Ուզում եմ, որ վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան
«Ես լրատվամիջոցների անկախ լինելու ջատագով եմ, քանի որ նրանք են պահապանները անկախության, նրանց պետք է պաշտպանել, բավ չէ ասել, որ համացանցն ազատ է»,-Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հիշեցնենք, որ նույն միջոցառման ժամանակ համացանցի ազատության մասին խոսել էր Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է դիտարկել ու մանրամասն քննարկել յուրաքանչյուր դեպք։ Եթե լրագրողները ապատեղեկատվություն են տարածում, այդ դեպքերին պետք է անդրադառնալ»,-ասել է նա՝ կարևորելով հետաքննական լրագրության զարգացումը։
Նա ընդգծեց քաղհասարակության դերը ներառականության ապահովման գործում, ինչպես նաև կանանաց հզորացման ծրագրերի իրականացումը։
«Ես ուզում եմ կառավարությունում ու խաղաղության գործընթացներում տեսնել ավելի շատ կանանց, վստահ եմ, որ կանայք կարող են խաղաղության համար գտնել հարատև լուծումներ։ Եվս մի խնդիր կա, գենդերային անհավասարությունը։ Ես ուզում եմ, որպեսզի վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան։ Գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա իմ արտաբերած նախադասությունը, սակայն կրկնեմ, այն միտված է կանանց պաշտպանությանը։ Ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները մեզ կաջակցեն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիան միայն անունով է իբր միտված ընտանիքում բռնությունների կանխարգելմանը
- Էրդողանը հրահանգել է վերանայել կամ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին