Արայիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին այցելել է ԱՀ Գերագույն դատարան և հանդիպել դատավորների և դատական համակարգի ծառայողների հետ։
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահը խոսել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, առկա պայմաններում իրավապահներից և դատական համակարգից ունեցած ակնկալիքների մասին։
Դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումը հերթականն էր մայիսի 23-ից մեկնարկած հանդիպումների շարքում, որոնք նպատակ ունեն հանրության տարբեր խմբերի տեղեկացնելու առկա մարտահրավերների մասին և քննարկելու իշխանությունների ու հասարակության անելիքները:
Այս ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել լրագրողական համայնքի, Ստեփանակերտի կրթօջախների տնօրինության, սպորտի ոլորտի ներկայացուցիչների և շրջանների ու համայնքների ղեկավար կազմերի հետ:
Դրանց ընթացքում նախագահ Հարությունյանը մեկնաբանել է մայիսի 23-ի ուղերձի դրույթները և ձևակերպել հիմնական անելիքները տվյալ ոլորտներում։
Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումների շարքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան