Բելառուսում առաջին ընթերցմամբ ընդունվել է աշխարհազորի մասին օրինագիծը
Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է աշխարհազորի մասին օրինագիծը։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնում է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի նիստերի դահլիճից։
Օրենքի նախագծով աշխաչհազորը սահմանվում է որպես զինված կազմավորումներ, որոնք ստեղծված են կամավորներից, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել իրենց բնակության վարչական միավորների տարածքում ռազմական դրության ապահովմանը։ Տեղական իշխանությունների կողմից կամավորները կձևավորվեն աշխարհազորի ստորաբաժանումներում: Կամավորները, ովքեր կդառնան աշխարհազորի մաս, կգործեն տեղական իշխանությունների կողմից իրենց բնակության տարածքում ստեղծված ջոկատների կազմում։ Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է տեղական պաշտպանության խորհուրդը, ջոկատների անմիջական ղեկավարությունը՝ ներքին գործերի տարածքային մարմինները։
Օրինագիծը մայիսի 23-ին խորհրդարան է ներկայացրել Բելառուսի Նախարարների խորհուրդը։ Նախքան փաստաթուղթը քննարկելը, Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Եվգենի Զայցևը լրագրողներին ասաց, որ պատգամավորները նախատեսում են օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունել հունիսին՝ մինչև խորհրդարանի նիստի ավարտը։
Բելառուսում «յուրաքանչյուր գյուղական խորհրդում» հրազենով զինված աշխարհազորի ստորաբաժանումներ ստեղծելու խնդիրը, որոնք, երբ ռազմական դրություն մտցվի, կդառնան տարածքային պաշտպանության ռեզերվ և, անհրաժեշտության դեպքում, կվերածվեն ռազմական կազմավորումների, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրեց 2022 թվականի մայիսին: 2023 թվականի մարտի սկզբին աշխարհազորի մասին օրենքի նախագիծը հավանության արժանացավ հանրապետության Անվտանգության խորհրդի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանը հունիսի 1-ից կփակի սահմանը ռուսական և բելառուսական բեռնատարների համար
- Ռուսաստանը պատասխանել է Բելառուսին միջուկային զենք փոխանցելու վերաբերյալ ԱՄՆ քննադատությանը
- Բելառուսի պետական սահմանային կոմիտեն Լատվիայի հետ սահմանի մոտ փախստականի դի է հայտնաբերել
- Պեսկով. Ռուսաստանի և Բելառուսի միասնական անվտանգության հայեցակարգը հնարավորինս շուտ կպատրաստվի
- Աշխարհազորին կոչեր էին անում գնալ պատերազմի, իմանալով՝ «Բայրաքթար»-ներին դիմակայելու հնարավորություն չկա. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները