Ես հետևում եմ բովանդակություններին, իսկ ձեզ թող մարմինները, ովքեր հետաքրքրված են, հետևեն.Լիլիթ Գալստյանը՝ Զարեհ Սինանյանին
«Բողոքի գործողությունների պահով մենք ունենք իրականություն, այն հայական է՝ ո՛չ սփյուռքյան, ո՛չ էլ հայաստանյան: Այն ամենն, ինչ տեղի է ունենում է մեր հետ՝ բնականորեն ունենում է իր հետևանքները Հայաստանում և Սփյուռքում հոգեբանական տրամադրությունների վրա»,-անդրադառնալով իր այցերի ժամանակ արձանագրվող բողոքի ակցիաներին՝ խորհրդարանում հայտնեց Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը և հավելեց. «Այցելությունների՝ երբեմն տհաճ միջադեպերն այդ համատեքստում են»:
Նա հայտարարեց, որ չէր ցանկանա, որ նման միջադեպերը տեղի ունենային, բայց այն իրականությունն է:
«Իմ հարազար, ինձ ապաստան տված Միացյալ Նահանգների որոշ մասում անցյալ տարի եղավ նման մի միջադեպ: Այն կազմակերպել էր կոնկրետ մի կազմակերպություն, կուսակցություն, մարդիկ եկել էին, իրնեց արտահայտեցին: Իհարկե, այն արեցին անիմաստ, կոպիտ, տգեղ ձևով և այդ ամենի հանրայնացումից, կարծում եմ, իրենք շատ ավելի տուժեցին, ի վերջո հեռացան և մեր հանդիպումը շարունակվեց »,-հայտարարեց Սինանայնը:
Նա նաև հայտնեց որ նույնը նաև եղել է Քյոլնում, որտեղ 4 սփյուռքահայեր հարցնում էին, թե ո՞ւր են սփյուռքի հանգանակած գումարները, հողերը, բայց ոստիկանները նրանց դուրս են հրավիրել և հանդիպումը շարունակվել է:
«Անցած տարի եղել է հանրային 60-70 հանդիպում և դրանցից միայն մեկու է միջադեպ եղել: Ես ծանր չեմ տանում, ես ծանր եմ տանում մեր ընդհանուր վիճակը, որ Արցախը շրջափակված է, որ թշնամին մտել է նաև ՀՀ սուվերեն տարածք, որ երիտասարդները չունեն համապատասխան զենք, կամ դիրքերն անհրաժեշտության չափ լավը չեն և նրանք հաճախ իրենց կյանքի գնով պաշտպանում են մեր անվտանգությունը»,-հայտարարեց Զարեհ Սինանյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ հետևում է Սփյուռքի հանձնակատարի համակարգած ոլորտին և աշխատանքների արդյունքներին՝ ոչ թե անձերին, այլ աշխատանքին:
Սինանյանն ասաց, որ իր անձին էլ են հետևում:
«Դա իմ առաքելությունը չէ անձերին հետևելը, ես հետևում եմ բովանդակություններին, իսկ ձեզ թող մարմինները, ովքեր հետաքրքրված են, հետևեն, այն ինձ չի վերաբերում»,-ասաց Լիլիթ Գալստյանը և հույս հայտնեց, որ հետագայում առիթ կունենան ռազմավարական խնդիրներին անդրադառնալ:
Հարակից հրապարակումներ`
- Хотели как лучше, а получилось как всегда. Զարեհ Սինանյանը՝ Քյոլնի հայ համայնքի հանդիպման մասին
- Գերմանիայի հայերը Զարեհ Սինանյանին դուրս են հրավիրել դահլիճից. «Տո դու ի՞նչ պիտի ասես»
- Ձու նետելը մեքենայի վրա, որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, դա բողոքի անընդունելի ձև է. Զարեհ Սինանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին