Հայկ Դեմոյան. Ու՞մ է ապուշի տեղ դնում ազգագրագետ Հարություն Մարությանը
ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբության իր էջում գրել է.
«Հարություն Մարությանը կրկին ստում է․
Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ՀՀ քաղաքացիների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հայտարարեց հետևյալը․
«Ես իշխանության հետ կապ ունեմ այնքանով, որ ընտրվել եմ, այլ, ոչ թե նշանակվել եմ Հոգաբարձուների խորհրդի կողմից։ Այսինքն՝ ես իշխանության ներկայացուցիչ չեմ։ Ես գիտնական եմ, հետազոտող եմ և Հոգաբարձուների խորհուրդն էլ ինձ է ընտրել․․․»
Ու՞մ է ապուշի տեղ դնում ազգագրագետ Հարություն Մարությանը, եթե
- Հոգաբարձուների խորհուրդը կազմվել է 2018 թ․ հունիսի 15-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ և սկզբնական շրջանում այն ղեկավարվում ու ուղղորդվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից։
- Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված անձանց թեկնածություններով ու նրանց «ճիշտ» ընտրության հարցերով զբաղվում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն ու նրա ոչ անհայտ մայրը՝ «թավշյա հեղափոխության» գլխավոր սպասարկու ազգագրագետ (!) Հրանուշ Խառատյանը։
- Հարություն Մարությանի դուստրը՝ Արփենիկ Մարությանը, մինչև վերջերս հանդիսանում էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ։
- Հարություն Մարությանը վերջին հինգ տարիների ընթացքում մամուլում և գիտական հանդեսներում հոդվածներ է տպագրել «թավշյա, ոչ բռնի, ժողովրդականի» բացառիկ ու անկրկնելի բնույթի մասին։
Հիմա հարց․ իսկապես, ու՞մ է ապուշի տեղ դնում Հարություն Մարությանը։ Ստացվում է, որ այդպիսի ապուշներ են հանդիսանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամները՝ ըստ երկաթյա տրամաբանության կանոնների։
Հ․Գ․ Երեք ամիս առաջ գրավոր տեղեկանք էի ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված իրենց ներկայացուցիչներին հետ կանչելու հորդորով, քանզի նախաքննության փուլում գտնվող քրեական գործի շրջանակներում Հոգաբարձուների խորհրդի անդամները մեղադրվելու են անուղղակի մի քանի քրեորեն պատժելի հանցագործությունների մեջ ներքաշվելու համար։
Ես կարող եմ սպասել ևս երեք օր՝ այս անգամ Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին նույն հորդորն ուղղելով․․․»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան