Հովհաննես Իշխանյան. Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար չէ, պառակտելու համար է
Ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը գրում է.
«Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար չէ, պառակտելու համար է։
Պատկերացրեք Եվրոմիության քաղաքական գործիչ եք ու Հայաստանում ռազմավարական նպատակ ունեք ճզմելու Ռուսաստանին ու Իրանին։ Այսինքն, այս պահի համար հանձնելու Արցախն ու Սյունիքը։
Արդեն հասել եք գրեթե վերջնակետին, դավաճանը հայտարարել է, որ տալիս է Արցախը։
Այդ հայտարարությունից հետո հասարակությունը սկսում է բյուրեղանալ, համախմբվում է Արցախի պաշտպանության շուրջ ու դավաճանի դեմ։
Ի՞նչ կարելի է անել, որպեսզի կանխվի այդ բյուրեղացումը, որ չպաշտպանվի Արցախը։
Գտնել մի այնպիսի բան, որի հակասության միջոցով նորից կսկսվեն բախումները, հասարակությունը կջլատվի, Արցախը կհանձնվի, ուրեմն ռուսական զորքը դուրս կբերվի, Իրանի շուրջ օղակը էլ ավելի կսեղմվի։
Ու, խնդրեմ, Ստամբուլյան կոնվենցիան հրաշալի միջոց է։ Գցում ես շրջանառության մեջ ու հասարակության այն հատվածը, որը զզվում է ստամբուլյան կոնվենցիայից, սկսում է արտահայտվել։ Հասարակության այն հատվածը, որը պաշտպանում է կոնվենցիան, սկսում է պաշտպանել։
Արդյունքում հասարակության երկու ակտիվ շերտերը սկսում են իրար հարվածել, իրարից զզվել, մոռանալ Արցախը ու Արցախի շուրջ համախմբման անհրաժեշտությունը, 120 հազար մարդ ենթարկվում է ցեղասպանության, հետո էլ նրանք, ովքեր օրեր առաջ թշնամացել էին ստամբուլյան կոնվենցիայի պատճառով։
Ո՞րն է հարցի լուծում։
Որպեսզի ընկալվի, որ մեզ օգտագործում են, ինչպես լաբորատորիայի առնետի, նախ պետք է ընդունել դա, զգալ, որ լաբորատորիայի առնետ ես ու հրաժարվես լինել այդպիսին ու փորձերին չմասնակցես, քո փորձերը թելադրես։
Անհրաժեշտ է ընկալել, որ մեր ընտանիքի պառակտումից են տան պատուհանները ջարդվում, գողերը՝ ներս մտնում։
Ու համ էլ Ստամբուլյան կոնվենցիան 10 տարվա պատմություն ունի, մենք մի 60-90 տարվա պատմություն ենք ունենալու, իսկ Հայաստանը հազարամյակներից ա էկել ու պիտի շարունակվի հավերժ։
Այսինքն, այդ մեծ ժամանակաշրջանի մեջ տարատեսակ կոնվենցիաները ոչինչ են, ԵՄ-ն ու Ռուսաստանն էլ հետը, մենք էլ պարզապես վերցնող ու փոխանցող»։
Հարակից հրապարակումներ`
- Անդրեա Վիկտորին. Ուզում եմ, որ վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան
- Գևորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիան միայն անունով է իբր միտված ընտանիքում բռնությունների կանխարգելմանը
- Աշոտյան. Ըստ տիկին Վիկտորինի, հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու
- Ո՞ւմ իրավունքների մասին է բարձրաձայնելու Լանզարոտեի ու Ստամբուլյան կոնվենցիաների ջատագով Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ ընտրվելուց հետո
- Այս օրենքը Ստամբուլյան կոնվենցիայից բխող իրավական ակտ է. Գևորգ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան